Իրանի ԱԳՆ․ Ընդլայնում ենք հարաբերությունները բոլոր հարևանների հետ

Իրանի ԱԳՆ․ Ընդլայնում ենք հարաբերությունները բոլոր հարևանների հետ

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ ադրբեջանցի ոստիկանները ստուգում են և գումար գանձում իրանական բեռնատարներից, նշել է որ ընդլայնում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի համար առաջնային են հարաբերությունները հարևանների հետ, ինչն արտացոլված է որպես նախագահ Իբրահիմ Ռայիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում։

Ըստ Հաթիբզադեի, Թեհրանը հավասարակշիռ քաղաքականություն է վարում, սակայն, միևնույն ժամանակ, հաշվի առնելով իր գերակայությունները, զարգացնում է հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ։

«Մենք ձգտում ենք օգտագործել Իրանի հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես, օրակարգում մեր հարաբերություններն են Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,-ասել է Հաթիբզադեն։

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ $130 վճարել՝ «իրենց տարածքով անցնելու համար»։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է նաև Բաքուն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---