«Դարձիր բաժնետեր»․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել

«Դարձիր բաժնետեր»․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել

PanARMENIAN.Net - Ակբա բանկն առաջարկում է ապագայի նոր հնարավորություն՝ «Դարձի՛ր բաժնետեր»։ Բանկը թողարկել է առաջին բաժնետոմսերը՝ 500,000 հատ, որոնց ընդհանուր ծավալը մոտ7.5 միլիարդ դրամ է:

Ներգրավված միջոցները զարգացնելու են Հայաստանի տնտեսությունը. ուղղվելու են ժամանակակից գյուղատնտեսությանը, նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, ջրային պաշարների ճիշտ և արդյունավետ օգտագործմանն ու մի շարք այլ ոլորտների, որոնք կնպաստեն համայնքների համաչափ զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Այս ամենը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուրին փոխել երկիրը՝ դարձնելով այն ավելի զարգացած ու առաջադեմ։

Ակբա բանկը բաց է բոլորի համար, ովքեր ցանկանում են մասանակից դառնալ մեծ փոխոխություններին։ Բաժնետոմս կարելի է ձեռք բերել նաև acba digital հավելվածի միջոցով։

«Մեզ պետք է Հայաստանում կայանալ, մեզ պետք է մեր օրինակը վարակիչ դարձնել: Մեր օրինակով ուզում ենք ազդանշան տալ մյուսներին, որ ոչ ոք մեր փոխարեն չի աշխատելու: Ինչո՞ւ պետք է դառնալ Ակբայի բաժնետեր, ի՞նչ առավելություն կտա։ Ներդրողն անուղղակի մասնակցություն է ունենում բանկի սոցիալական նախագծերում՝ երկրի զարգացման տարբեր ուղղություններում և տարբեր առիթներով։ Մենք էական փորձ ունենք հանրապետությունում ու այնքան կայացած ու հաջողած նախագիծ ենք եղել, որ արժե միանալ մեզ ու ձեր ներդրումն ունենալ ոչ միայն բանկի, այլև հասարակության ու տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---