Մարտակերտում նորոգվում են տները և զինվորական հոսպիտալը

Մարտակերտում նորոգվում են տները և զինվորական հոսպիտալը

PanARMENIAN.Net - Արցախի Մարտակերտ քաղաքում պատերազմի ընթացքում վնասվել են բազմաթիվ տներ, ինչպես նաև քաղաքի զինվորական հոսպիտալը։ «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ի ֆինանսավորմամբ քաղաքում վերականգնողական աշխատանքներ են իրականացվել։

44-օրյա պատերազմի ժամանակ հոսպիտալի վրա ռումբ էր ընկել, տանիքածածկերը քանդված էին՝ դրանք կապիտալ վերանորոգվել են, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։

«Սատարենք մեր հերոսներին» ՀԿ համանախագահ Վիգեն Արաբյանն ասել է, որ գլխավոր նպատակն արցախցուն Արցախում օգնելն է, որպեսզի այն չհայաթափվի։ «Ապրելու ենք էս հողի վրա և արարելու ենք»,-ասել է նա։

«Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն իր գործունեությունն Արցախում սկսել է դեռևս 2016-ին՝ Ապրիլյան պատերազմից հետո։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---