Նախագահն ԱՀԿ ղեկավարին ՀՀ է հրավիրել՝ մասնակցելու ՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին

Նախագահն ԱՀԿ ղեկավարին ՀՀ է հրավիրել՝ մասնակցելու  ՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ հանդիպմանը հրավիրել է նրան Հայաստան՝ հանդիպելու առողջապահության ոլորտի գործընկերների, նաև մասնակցելու հոկտեմբերի 23-24-ը նախատեսված՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին:

Նախագահն առաջարկել է գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել քննարկում՝ նվիրված Covid 19-ի և դրա նոր դրսևորումների կանխարգելման և բուժման նորարարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:

Հայաստանի նախագահը և ԱՀԿ ղեկավարը զրուցել են Covid-19 համավարակի և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացի մասին: Նրանք նշել են, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարի, դրա կանխարգելմանն ու բուժմանն ուղղված, ինչպես նաև համավարակային իրավիճակում բնականոն կյանքը վերակառուցելու հիմնական միջոցն է ու հնարավորությունը:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն իրենց անհանգստությունն են հայտնել, որ Հայաստանը պատվաստումների առումով դեռևս ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է և վերջերս հայտնվել է կարմիր գոտում, ինչը ենթադրում է հնարավոր սահմանափակումներ երկրի և նրա քաղաքացիների համար: Այս վիճակի հաղթահարման ճանապարհը մատչելի, ապահով ու արդյունավետ պատվաստանյութերն են և պատվաստման գործընթացը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների աջակցությունը:

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252,082 դեպք, որոնցից 235,030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---