Մարտակերտում ռուս խաղաղապահներն ապահովել են գրունտային ճանապարհի շինաշխատանքների անվտանգությունը![]() 17 սեպտեմբերի 2021 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները Մարտակերտի շրջանում ապահովել են դեպի բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի շինաշխատանքների անվտանգությունը։ Բջջային կապի աշտարակը մոտ է գտնվում շփման գծին և կանոնավոր սպասարկում է պահանջում, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Բջջային աշտարակի սպասարկման նպատակով որոշվել էր գրունտային ճանապարհ կառուցել և Մարտակերտի շրջանի ղեկավարությունն անվտանգության ապահովման համար դիմել է ռուս խաղաղապահներին: Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը նշել էր, որ այս շրջանում խնդիրներ կան բջջային կապի հետ կապված, ուստի բջջային աշտարակն այստեղ անհրաժեշտ է։ Տեղի բնակչությունը բարյացակամ է վերաբերվում մեզ և գիտի, թե անհրաժեշտության դեպքում ում կարող է դիմել»,-ասել է Նիկիտինը։ Ընդունիչ սարքավորման համակարգային համալիրը բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովու :Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 5 հազար բնակչի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |