ORSIS․ Երևանի հետ նախապայմանագրային մի շարք բանակցություններ են ընթանում![]() 17 սեպտեմբերի 2021 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերական ոլորտի ռուսական ORSIS ընկերությունը կրկին կհամագործակցի Հայաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովը՝ հավելելով, որ Երևանի հետ նախապայմանագրային մի շարք բանակցություններ են ընթանում։ ORSIS-ը «Արդյունաբերական տեխնոլոգիաներ» ընկերությունների խմբի անդամ է։ Նա ասել է, որ «Արմիա-2021 ցուցահանդեսում ընկերության ղեկավարությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պատվիրակության հետ, որը գլխավորում է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր գործընկերները մեծապես հետաքրքրված են ORSIS-ի արտադրած սպառազինության ամբողջ շարքով, այդ թվում՝ հեռանկարային նմուշներով։ Կարելի է ասել, որ ORSIS-ը նոր, դրական էջ է բացում հայկական կողմի հետ համագործակցության ոլորտում»,-ասել է նա։ 2019-ին հայտնի դարձավ, որ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը տարիներ շարունակ ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարել է գիշերային տեսադիտման հատուկ սարքեր, բացահայտել և պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանին է փոխանցել ORSIS ընկերության առաջարկած գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցներում առկա տեխնիկական խնդիրները: Մասնավորապես, նշվում էր, որ ORSIS-ը ռազմականի փոխարեն ՊՆ-ին փորձել է մատակարարել որսորդական տեսադիտման սարքավորումներ, ինչը զինվորների կյանքի համար կարող է սպառնալիք լինել: Տոնոյանն ասել էր, որ հանցավոր արարք է եղել, բայց թե ում կողմից և ինչ ծավալի՝ կպարզեն քննչական մարմինները։ 2019-ի օգոստոսին պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ընդունել ORSIS-ի մի քանի միլիոն դոլարի գիշերային տեսադիտման հատուկ սարքերը: Արդյունքում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով”
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |