Քերոբյանը խոստացել է լուծել խաղողի մթերման հարցը․ «Հոլի պես ֆռում ենք»

Քերոբյանը խոստացել է լուծել խաղողի մթերման հարցը․ «Հոլի պես ֆռում ենք»

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության դիմաց ակցիա անող խաղողագործներին խոստացել է լուծել խաղողի մթերման խնդիրը։

«Այսօր երեկոյան իմ տեղակալը պետք է ասի, թե որտեղի հարցն ինչպես ենք լուծում: Եթե տեսնենք, որ տարբերակ չկա, գործարաններից մեկին պետք է խնդրենք, որ մթերի, մենք գումարը տանք: Դա տարբերակներից մեկն է: Այնպես կանենք, որ բոլոր հարցերը լուծվեն: Ես էլ, (փոխվարչապետ) Պապիկյանն էլ, իմ տեղակալներն էլ հոլի պես ֆռում ենք»,-ասել է նախարարը, գրում է «Փաստինֆոն»։

Քերոբյանը խաղողագործներին վստահեցրել է, որ սա 2 օրվա հարց է: Խաղողագործներն էլ ասել են, որ եթե 2 օրից որևէ բան չփոխվի, կրկին այստեղ կգան:

«Խոստանում ենք, որ մինչև տարվա վերջ այդ մեխանիզմը կդնենք, որ գյուղացիների հետ պայմանագրերը կնքվեն ոչ թե մթերումից 5 րոպե առաջ, այլ նախորդ տարի»,-ասել է նախարարը։

Քերոբյանն ասել է նաև, որ 2020-ից զբաղվում են խաղողի հարցով, որ այս տարի նորմալ մթերվի։

«Ամեն ինչ արել ենք, որ նորմալ մթերվի: Ամբողջ հարցն առաջացել է նրանից, որ խոշոր գործարաններից մեկը չի մթերում: Վերջին տարին է պարզվել, որ իրենք որոշել են չմթերել, թե ինչու չի մթերում, դա հարցի մյուս կողմն է: Մենք չենք կարող պարտադրենք, որ ինչ-որ մեկը գա մթերի: Նրանք սովորաբար տարեկան 20-25 հազար տոննա են մթերում, արդեն 10 հազարը տեղավորել ենք, մնացել է 10-15 հազար տոննայի հարց»,-ասել է նախարարը, գրում է «Փաստինֆոն»։

Խաղողագործների այն հարցին, թե ինչու չեն ուզում, որ Գագիկ Ծառուկյանն իր գործարանը բացի, Վահան Քերոբյանը պատասխանել է, որ իրենք «գնացել, խնդրել են, որ բացի, բայց չի բացում»:

Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք ասում են, որ 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր՝ մթերման հետ կապված որևէ խնդիր գյուղացիները չեն ունենալու։ Գյուղացիներն ասել են, թե դաշտում խոշոր խաղացողներից մեկը՝ «Նոյ» գործարանը չի մթերում՝ ասելով, թե տարաներ չունեն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---