Ադրբեջանը Հաագայի դատարան ՀՀ դեմ հայց է ներկայացրել24 սեպտեմբերի 2021 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Երևանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման մեջ: Այդ մասին հայտնել է Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է կատարել և շարունակում է իրականացնել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա», - ասված է դիմումում: «Անդրադառնալով 2020 թվականի աշնանը բռնկված մարտական գործողություններին՝ Ադրբեջանը պնդում է, որ «Հայաստանը մեկ անգամ ևս թիրախավորել է ադրբեջանցիներին ազգային ատելության վրա հիմնված դաժան վերաբերմունքով», - ասված է դատարանի հաղորդագրությունում։ Դիմումը պարունակում է նաև Հայաստանի դեմ նախնական միջոցներ կիրառելու պահանջ՝ մինչև տվյալ հայցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ավելի վաղ Հայաստանն է Ադրբեջանի դեմ հայց ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |