Ամունդի-ԱԿԲԱ-ն 10,000 եվրո կուղղի սոցբնակարանային ռազմավարության հետազոտությանը![]() 28 սեպտեմբերի 2021 - 19:27 AMT PanARMENIAN.Net - «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործակցության հուշագիր են ստորագրել: Դրա շրջանակում Ամունդի-ԱԿԲԱ-ն իր շահույթից 10,000 եվրո կտրամադրի Հայաստանում սոցբնակարանային համակարգի ներդրման ռազմավարության հետազոտությանը: «Հայաստանում սոցիալական բնակարանային զարգացման ռազմավարության մշակման հետազոտությունը կարևոր է բոլորիս համար: Պետք է ունենալ երկարաժամկետ տեսլական` իրականացնելու ծրագիր, որի սոցիալական ազդեցությունը մեծ կլինի Հայաստանի բնակչության համար: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, մենք մշտապես կարևորել ենք նմանատիպ նախագծերի իրականացումը, քանի որ ստացված արդյունքների միջոցով հնարավոր կլինի խնդիրներ լուծել ոչ հեռու ապագայում», - նշել է ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը: Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։ Սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարությունը մշակելու համար իրականացվելու է հատուկ հետազոտություն՝ ներառելով սոցիալական բնակապահովության ոլորտում միջազգային փորձի վերլուծություն, հայաստանյան իրավիճակի ուսումնասիրություն, կարիքների վերհանում և գնահատում ըստ սոցիալական խմբերի, խոցելիության աստիճանի, ինչպես նաև տարածքային բաշխվածության և այլ չափանիշների: Ամունդի-ԱԿԲԱ-ն կառավարում է կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ: Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |