Լավրով․ ՌԴ-ն դեմ է սադրիչ զորավարժություններին Հարավային Կովկասում

Լավրով․ ՌԴ-ն դեմ է սադրիչ զորավարժություններին Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դեմ է ռազմական ակտիվության աճին Հարավային Կովկասում և նրան, որ որևէ զորավարժություն սադրիչ բնույթ կրի։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ճեպազրույցում։

Լավրովն անդրադարձել է թեմային՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի տարածքում, մասնավորապես՝ Կասպից ավազանում տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունները, գրում է Sputnik Արմենիան։

Լավրովը հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է վճռորոշ դերակատարում ունեցել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրման գործում։ Ըստ նրա, հայտարարության մեջ ներկայացված են սկզբունքներ, որոնք որոշում են կարգավորման գործում հետագա քայլերը, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը։

Լավրոը վստահ է, որ դրանից կշահեն ոչ միայն ՀՀ-ն, Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներկայությանը Կասպից ավազանում, ապա Լավրովն ասել է, որ Մոսկվան բազմիցս է շեշտել՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ կյանքի կոչել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որով արգելվում է ցանկացած ոչ կասպյան պետությունների ներկայությունը տարածաշրջանում։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մոսկավյում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ Թեհրանում որպես սադրիչ են գնահատում Ադրբեջանի զորավարժություններն այլ երկրների մասնակցությամբ։

Ընթերցեք նաև․ Իրանի ԱԳ նախարարը՝ Մոսկվայում․ Ադրբեջանի զորավարժություններն այլ երկրների հետ սադրիչ են

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---