Նախարար․ Moderna-ն պոլիկլինիկաներում կլինի հոկտեմբերի 8-ից

Նախարար․ Moderna-ն պոլիկլինիկաներում կլինի հոկտեմբերի 8-ից

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի բաշխման գործընթացն արդեն սկսվել է՝ հոկտեմբերի 8-ից այն արդեն կլինի պոլիկլինկաներում և ամբուլատորիաներում։ Այդ մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ ՀՀ բնակչության 14 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, սակայն համաշխարհային միջին ցուցանիշը բավական բարձր է, գրում է «Փաստինֆոն»։

«Շատերը ներկայացնում են պատվաստումների հակացուցումների իրենց պատկերացումները, որ, օրինակ, ունեն շաքարային դիաբետ, բայց բոլոր այն արգումենտները, որ հնչել են, ի վերջո պարզվել է՝ ոչ թե հակացուցում են, այլ ուղիղ ցուցում են պատվաստման համար»,- ասել է նախարարը:

Նա նշել է նաև, որ տրանսպորտային միջոցներում սահմանված հակահամաճարակային կանոններին հետևումը բավարար չէ:

Հոկտեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մեկ օրում 30 մահ է գրանցվել։ 26-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5466 դեպք կա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---