ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ, Իգոր Խովաև՝ ՌԴ) հայտարարություն են տարածել՝ ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որտեղ նրանք սկզբունքային պատրաստակամություն են հայտնել հանդիպելու համանախագահների հովանու ներքո։

Նշվում է` համանախագահները հուսով են քննարկելու կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները և վերհաստատելու առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամությունը՝ խոսելու այս գործընթացի հետագա քայլերից:

Հայտարարության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Բոլոր մասնակիցները կարևորել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ մուտքը (Արցախ,- խմբ.)՝ իրենց աշխատանքներն իրականացնելու համար։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել են հնարավոր հակաէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում` ձերբակալվածների, անհետ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը:

Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ համաձայնության ոլորտներ գտնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---