Գործազուրկների թիվը Հայաստանում հասել է 75 000-ի

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության, 2009 թվականի մարտին գործազուրկների թիվը ՀՀ-ում հասել է 75 հազարի, ինչը 4,6 տոկոսով ավել է 2008 թվականի տվյալների համեմատ: Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակաշրջանում աշխատավարձերի մակարդակը միջին հաշվով աճել է 13,8 տոկոսով, գերազանցելով 94,6 հազար դրամը: Միեւնույն ժամանակ, բյուջետային աշխատողների աշխատավարձն աճել է 18,6 տոկոսով` հասնելով 80 092 դրամի, իսկ արտաբյուջետային կազմակերպությունների աշխատակիցներինը` 7,1 տոկոսով, հասնելով 116 204 դրամի: «Այս տվյալներն, անշուշտ, մեծամասամբ բացատրվում են համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Մենք հուսով ենք, որ որոշ կառավարական ծրագրերի իրականացման արդյունքում իրավիճակը կբարելավվի: Սակայն այս պահի դրությամբ դժվար է որոշել, թե ինչ արդյունքներ կլինեն տարեվերջին»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը կից վերլուծության ու աշխատաշուկայի կանխատեսման գործակալությայն ղեկավար Անահիտ Փարսադանյանը:



Միեւնույն ժամանակ Ռուսաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս պահին հասնում է 2, 132 միլիոնի: Մարտի 20-ին նման հայտարարություն է արել Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Հունվարի վերջի տվյալներով, Ռուսաստանում գրանցված է շուրջ 1,7 մլն գործազուրկ: Ըստ առողջապահության նախարարության կանխատեսման, տարվա կտրվածքով պաշտոնական գործազրկությունը կհասնի 2,8 միլիոնի: Ընդ որում գործազուրկների ընդհանուր թիվը, ինչպես ակնկալվում է, կհասնի յոթ միլիոնի:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---