ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ․ ԼՂ հարցով պայմանավորվածությունները բավարար պայմաններ են ստեղծում կարգավորման համար![]() 14 հոկտեմբերի 2021 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում է TV Zvezda-ն։ «Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել: Տվյալ պահի դրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի վերջնական քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,- ասել է Սիդորովը ճեպազրույցում: ՀԱՊԿ-ին անդամակցում է 5 պետություն՝ ՌԴ-ն, ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Ուզբեկստանը սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը։ Սյունիքի մարզ Ադրբեջանի ԶՈւ ներխուժման փաստվ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |