Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվել է ՀՀ անունով՝ Esplanade d'Arménie![]() 15 հոկտեմբերի 2021 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքն անվանակոչվել է ՀՀ անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը (Esplanade d'Arménie)։ Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտասի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը հերթական անգամ արձանագրում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։ «Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար»,-ասվում է գրառման մեջ։ Փարիզի խորհրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |