Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել, այդ թվում` երեխայի մոտ: Վարակակիրները Ստեփանակերտի բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 58 վարակակիր, որից 8-ը Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14,226 քաղաքացու հետազոտություն, որից 1317-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---