Ռուս ուղղափառ եկեղեցին ՀՀ-ում թեմ է հիմնում

Ռուս ուղղափառ եկեղեցին ՀՀ-ում թեմ է հիմնում

PanARMENIAN.Net - Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշել է թեմ հիմնել Հայաստանի տարածքում։

Կազմավորվող ՌՈւԵ Երևանի և Հայոց թեմի առաջնորդը կկրի «Երևանի և Հայոց թեմակալի» տիտղոսը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՀՀ տարածքում կազմավորել ՌՈւԵ Երևանի և Հայոց թեմը։ Կազմավորվող Երևանի և Հայոց թեմի առաջնորդը կկրի «Երևանի և Հայոց» թեմակալի տիտղոսը։ Նոր թեմը կգլխավորի արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին՝ պահպանելով ՌՈւԵ Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահի պաշտոնը»,-ասվում է Սիոնդի որոշման մեջ։

Նստավայրը կլինի Երևանում։

Մոսկվայի պատրիարքության հանրության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան նշել է, որ այդ որոշումը «եղբայրական երկխոսության ոգով» քննարկվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարգեգին Երկրորդի հետ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի հանդիպմանը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---