ՀՀ-ում ռուսական ուղղափառ եկեղեցական համալիր կկառուցվի![]() 15 հոկտեմբերի 2021 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու եկեղեցական համալիր կկառուցվի՝ մայր տաճարով։ Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌՈւԵ նորաստեղծ Երևանի և Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ, Երևանի և Հայոց թեմակալ, արքեպիսկոպոս Լեոնիդը՝ նշելով, որ դա հեռանկարային խնդիր է նոր թեմի համար։ «Հեռանկարի խնդիրներն են Ռուս ուղղափառ եկեղեցու եկեղեցական համալիրի կառուցումը՝ մայր տաճարով, ինչպես նաև ՀՀ-ուm մեր հավատացյալների հոգևոր աջակցությունը»,-ասել է նա։ Արքեպիսկոպոսը նշել է, որ ՌՈւԵ-ն հիանալի հարաբերություններ ունի Հայ Առաքելական եկեղեցու հետ։ «Մենք աջակցություն ենք զգում և ղեկավարության, և հավատացյալների կողմից։ ՀՀ տարածքում կառուցվում են ուղղափառ եկեղեցիներ՝ ոչ մի խնդիր չեմ տեսնում միջեկեղեցական հարաբերությունների առումով»,-ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշել է թեմ հիմնել Հայաստանի տարածքում։ Կազմավորվող ՌՈւԵ Երևանի և Հայոց թեմի առաջնորդը կկրի «Երևանի և Հայոց թեմակալի» տիտղոսը։ Նստավայրը կլինի Երևանում։ Մոսկվայի պատրիարքության հանրության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան նշել է, որ այդ որոշումը «եղբայրական երկխոսության ոգով» քննարկվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարգեգին Երկրորդի հետ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի հանդիպմանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |