Պաշտպանության բանակը հերքում է «պաշարված դիրքերի» մասին լուրերը

Պաշտպանության բանակը հերքում է «պաշարված դիրքերի» մասին լուրերը

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը հերքում է «պաշարված դիրքերի» մասին հրապարակումները:

Նշվում է, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։

«Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ, դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Արցախի ՊԲ 5-րդ պաշտպանական շրջանում (Մարտակերտ) ադրբեջանցիները պաշարել են հիշատակված ՊՇ 4-րդ վաշտի հրամանատարական դիտակետը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---