Վենետիկի հանձնաժողովը հաստատել է ՄԻՊ-ի A կարգավիճակը և հորդորել ապահովել բյուջեի անկախությունը

Վենետիկի հանձնաժողովը հաստատել է ՄԻՊ-ի A կարգավիճակը և հորդորել ապահովել բյուջեի անկախությունը

PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովը հաստատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի A կարգավիճակը և հորդորել ապահովել ՄԻՊ-ի բյուջեի անկախության երաշխիքները։ Ինչպես նշել է Եվրոպայի խորհրդի մամուլի քարտուղարը, ՄԻՊ աշխատակազմին առնչվող օրինագծի վերաբերյալ եզրակացությունը պատրաստավել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հարցումով։

2021-ի մարտի 17-ի նամակով Թաթաոյանը հարցում էր ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին՝ ՄԻՊ անձնակազմի անկախությանն առնչվող Հայաստանի օրենսդրության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ ասվում է, որ ՄԻՊ ինստիտուտը, ոևրպես օրենքի գերակայության ամրապնդման առանցքային խաղացող, կարող է առանցքային դեր ունենալ նաև ՀՀ զարգացման գործում։ Նշվել է, որ ՄԻՊ ինստիտուտի անհրաժեշտ անկախությունն ապահովվում է նրա ղեկավարի, աշխատակիցների և բյուջեի անկախությամբ՝ ինչպես քանակական առումով, այնպես էլ կառավարման տեսակետից, ինչն ապահովվում էր ՄԻՊ սահմանադրական օրենքի նախկին հոդվածներով։

Նշվում է, որ միջազգային չափանիշները պահանջում են ապահովել ՄԻՊ հաստատության բյուջեի անկախության երաշխիքները։

Վենետիկի հանձնաժողովը հորդորել է վերանայել ՄԻՊ-ի օրենսդրական դաշտը` հստակեցնելով ՄԻՊ լիակատար անկախությունը, և խուսափել, որ անձնակազմի հետ կապված հարցերը ենթակա լինեն որևէ այլ պետական մարմնի կամ գերատեսչության, մասնավորապես գործադիր իշխանությանը:

Հանձնաժողովը հորդորում է ՀՀ ԱԺ-ին օգտվել վերանայման հնարավորությունից և կիրառել նաև Վենետիկի հանձնաժողովի 2006 և 2016թթ․ կարծիքներում առկա առաջարկությունները, որոնք դեռ ուժի մեջ են, ինչպես նաև ամբողջությամբ կիրառել Վենետիկի հանձնաժողովի բոլոր սկզբունքները:

2020-ին Կառավարությունը հաստատել և ԱԺ է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն նախատեսող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել այն պահանջը, ըստ որի ամեն տարի ՄԻՊ-ի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Ըստ ՄԻՊ-ի, այդ դրույթի վերացումը կհանգեցնի ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Դա նաև կարող է հանգեցնել ՄԻՊ-ին A միջազգային կարգավիճակից զրկելուն, ինչը թույլ չի տա ՄԻՊ-ին ելույթ ունենալ ՄԱԿ-ում, մյուս միջազգային կազմակերպություններում։

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-16-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---