ՌԴ-ն մտադիր է $1 մլրդ ներդնել ՀՀ տնտեսության մեջ

ՌԴ-ն մտադիր է $1 մլրդ ներդնել ՀՀ տնտեսության մեջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս Հայաստանի տնտեսության մեջ 1 միլիարդ դոլար ներդնել։ Այդ մասին Երևանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

«Փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2021-ին վատ չի վերականգնվում՝ ունենք 17% աճ: Եվ սա այն դեպքում, որ համավարակի տարում 4% անկում ենք ունեցել: Աճում է ներդրումային համագործակցությունը՝ ավելի քան 2․2 մլրդ դոլարի համատեղ կուտակված ներդրումներ ՌԴ-ից Հայաստան: Գիտենք, որ կան կոնկրետ նախագծեր ավելի քան $1 միլիարդ ծավալով, որոնք առաջիկայում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Վոլվաչի խոսքով՝ ներդրումները կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, սոցիալական ու մշակութային հարաբերությունների, նոր տեխնոլոգիական աշխատատեղերի ստեղծմանը։

«Ըստ վիճակագրության՝ այս պահի դրությամբ Հայաստանում օտարերկրյա ներդրումների 40%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ինձ թվում է, որ տրամաբանական է, որ այդ մասնաբաժինը գոնե պետք է պահպանվի: Հասկանալի է, որ կան այլ երկրներից, այլ գործընկերներից ևս ներդրումներ, բայց հուսով եմ, որ Ռուսաստանը և ռուսական բիզնեսը կպահպանեն իրենց դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ»,- հավելել է նա:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն իր հերթին ևս հաստատել է, որ առաջիկա տարիներին ռուսական ընկերությունները պատրաստ են մոտ $1 մլրդ ներդնել ՀՀ տնտեսության մեջ՝ նշելով, որ ռուսական ընկերությունները ՀՀ խոշոր հարկատուների թվում են։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---