Ֆրանսիայից ժամանած բժիշկներն անվճար կհետազոտեն տեղահանված արցախցիներին

Ֆրանսիայից ժամանած բժիշկներն անվճար կհետազոտեն տեղահանված արցախցիներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայից ժամանած բժիշկներն անվճար կհետազոտեն Հայաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին, տեղեկացնում է Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

Հոկտեմբերի 22-ին Երևանի «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում» Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանը և Բարույր Բարուժանն Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություն և հետազոտություններ։

Դրա համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ։

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի շենքում գտնվող բուժական տեղամաս կամ զանգահարել բժիշկ Սողոյանին՝ 098 80-70-58 հեռախոսահամարով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---