Քերոբյան. ՀՀ-ում իրանական արդյունաբերական պարկ կստեղծվի` մաքսային պահեստներով

Քերոբյան. ՀՀ-ում իրանական արդյունաբերական պարկ կստեղծվի` մաքսային պահեստներով

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրանական կողմը հետաքրքրված է համագործակցելու տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Նա ընդգծել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Իրանում մեծ ոգևորություն է նկատվում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Իրանի տրանսպորտի նախարարի հետ ստորագրված հուշագրի կետերի մասով ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում և հույս է հայտնել, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը դրանց կտրվեն լուծումներ։

Խոսելով Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ժամանակ իրանցի գործարարների մոտ առաջացող խնդիրների մասին՝ Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն առանձնացրել է երկու երկրի միջև հեռախոսային կապի անհասանելիությունը, նաև Հայաստանում պահեստներ ունենալու հարցը՝ շեշտելով, որ նշված խնդիրների լուծումը զգալիորեն կհեշտացնի գործընթացը և դրական ազդեցություն կունենա երկու երկրի արևտրային հարաբերությունների վրա։

Անդրադառնալով պահեստների ստեղծման հարցին՝ Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է Հայաստանում ստեղծել իրանական արդյունաբերական պարկ, որը նաև կունենա մաքսային պահեստներ։ Նախարարը նաև առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, որոնք կնպասեն նոր ստեղծվող պարկի զարգացմանը։

Քերոբյանն առաջարկել է հանդիպում կազմակերպել երկու երկրի գործարարների միջև, որը թույլ կտա հայ գործարարաներին ծանոթանալ իրանական արտադրությանը և օգնել նրանց մոտք գործել ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։

Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանն առաջարկել է քննարկված հարցերը գործնական քայլերի վերածելու նպատակով համագործակցել Իրանում Հայաստանի առևտրային կցորդի հետ և համատեղ ակտիվ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Իրան-Հայաստան առևտրի պալատի և իրանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---