Ալիև․ Վերջին իրադարձությունները` կապված Զանգեզուրի միջանցքի բացման հետ, վկայում են` հասնում ենք նրան, ինչ ուզում ենք

Ալիև․ Վերջին իրադարձությունները` կապված Զանգեզուրի միջանցքի բացման հետ, վկայում են` հասնում ենք նրան, ինչ ուզում ենք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման նախօրեին անդրադառնալով խմբի գործունեությունը, ասել է, որ հանդիպմանը մեկ անգամ ևս հնչեցվելու է Ադրբեջանի դիրքորոշումը։

Նա նաև ասել է, որ «վերջին իրադարձությունները, կապված Զանգեզուրի միջանցքի բացման հետ, վկայում են, որ հասնում ենք նրան, ինչ ուզում ենք»։ Այդ մասին Ադրբեջանի նախագահը խոսել է Կովսականում (Զանգիլան), գրում է Haqqin.az-ը։

Հայկական կողմը մշտապես կրկնում է, որ միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող և այդ հարցի շուրջ բանակցություններ չեն գնում, քննարկվում են միայն հաղորդակցությունների բացման հնարավորությունները։

44-օրյա պատերազմի արդյունքում Կովսականի շրջանն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---