Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով

Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնել է ինքը Թանկյանն Instagram-ի իր էջում։

Թանկյանը նշել է, որ ինքը ոչ միայն ամբողջական պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ, այլ նաև «չափազանց զգույշ է» եղել պանդեմիայի ժամանակ։

Խմբի ելույթները հետաձգվել են 2022 թվականի փետրվարի 4-ն ու 5-ը։

Սերժ Թանկյանը 54 տարեկան է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---