ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կլինեն Հայաստանում, հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանում կայանալիք քննարկումների կենտրոնում կլինեն ընտրական համակարգի բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա հետևանքները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։

ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության և Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ։

Հանդիպումներ կլինեն նաև դատական իշխանության, դիվանագիտական կորպուսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---