Ստեփանակերտում մեկնարկել է 5 հարկանի բազմահարկի կառուցումը

Ստեփանակերտում մեկնարկել է 5 հարկանի բազմահարկի  կառուցումը

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Մարտունի փողոցի թիվ 45 հասցեում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` Արցախի կառավարության միջոցներով:

Բնակարանների մի մասը նախատեսվում է նույն տարածքում` նախկինում հրետակոծությունից ավերված բնակելի տների սեփականատերերին փոխհատուցման նպատակով։ Փոխհատուցման նպատակով նախագծվող բնակարանների մակերեսները և սենյակների քանակությունը հաստատված է քաղաքապետարանի կողմից։

Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քմ։

Բազմաբնակարան բնակելի շենքում նախագծված է 23 բնակարան, որոնցից մեկ սենյականոց`թվով 2 բնակարան, երկու սենյականոց`թվով 5 բնակարան, երեք սենյականոց` թվով 14 բնակարան, չորս սենյականոց`թվով 2 բնակարան։ տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

Բնակարանների քանակությունը և մակերեսները նախագծվել են ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի

Տարածքը նախատեսված է բարեկարգել, կանաչապատել։

Բնակելի շենքի կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Հաբանդ» ՍՊ ընկերությունը։ Բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծը մշակվել է «ԱՐԽ-ԶՈՆ» ՍՊԸ-ի կողմից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---