Աղազարյան․ Կարելի՞ է որոշում ընդունել, որ եթե անձը խանութից առանց ՀԴՄ է դուրս գալիս, իր նկատմամբ վարչարարություն կիրառվի

Աղազարյան․ Կարելի՞ է որոշում ընդունել, որ եթե անձը խանութից առանց ՀԴՄ է դուրս գալիս, իր նկատմամբ վարչարարություն կիրառվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում անդրադառնալով ՀԴՄ-ների ոլորտում տիրող վիճակին, հետաքրքվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանից՝ կարելի՞ է որոշում ընդունել, որ քաղաքացին, եթե առևտրի կենտրոնից, խանութից դուրս է գալիս ու այդ պահին չունի ՀԴՄ, իր նկատմամբ վարչարարություն կիրառվի:

Ռուստամ Բադասյանը պատասխանել է, թե հնարավոր է նման բան, եթե իրենց բյուջեն 100 անգամ ավելի շատ լինի, գրում է Aysor.am-ը։

«Այսինքն՝ այսպիսի վարչարարություն իրականացնելը ենթադրում է, որ ՊԵԿ-ը մոտ 100,000 աշխատող պետք է ունենա, որ անի։ Հարց է առաջանում՝ առհասարակ, դա արդյունավե՞տ է, թե՞ չէ», - նշել է ՊԵԿ նախագահը։

Նա ասել է, թե դեպք է եղել, որ իրեն էլ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել։

«Շատ ակներև է, որ կա ստվեր, կա մեծ թվով վարչարարական խնդիր, բայց դա չի նշանակում, որ աճ չի գրանցվում», - նշել է Բադասյանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---