ՔԿՀ-ում կովիդից առաջին մահն է գրանցվել

ՔԿՀ-ում կովիդից առաջին մահն է գրանցվել

PanARMENIAN.Net - Քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, Ազգային ժողովում հայտնել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Ես պիտի ցավով հայտնեմ, որ մենք այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ Сovid-ով պայմանավորված։ Այնտեղ ճշտումներ են անում, բայց ինձ նախնական տեղեկացցին, որ առերևույթ Covid-ով է պայմանավորված մահը։ Մենք հիմա հրատապ միջոցներ ենք քննարկում՝ ինչպես սահամափակենք գոնե ժամանակավոր որոշակի շարժը, որպեսզի ապահովենք մեր քրեակատարողական հիմնարկներում գտնվողների առողջությունն այս ծանր համաճարակային պայմաններում»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ ապագայում էլ մտածում են, թե ինչպիսի համակարգային մոտեցումներով նաև 2022-ին այս խնդիրը պետք է կարգավորվի։

«Մինչև այսօր պաշտպանված են եղել փակ հաստատությունները, որովհետև այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համավարակի դեմ, բայց հիմա վիրուսի ավելի ագրեսիվ լինելու պարագայում նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ»,- ասել է նա։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում նոյեմբերի 3-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան 6491 դեպք կա, այլ պատճառով՝ 1312։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---