$6.75 մլն կուղղվի ՀՀ-ում «կանաչ» նախագծերի և ՄՓՄՁ-ների զարգացմանը![]() 4 նոյեմբերի 2021 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը Սիմբիոտիքս ընկերությունից ներգրավել է $6.75 մլն-ին համարժեք ՀՀ դրամ։ Ներգրավված ֆինանսական միջոցները բանկը կուղղի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ՀՀ դրամով։ Բանկի և Սիմբիոտիքս ընկերության գործակցության արդյունքում ստացված միջոցները կնպաստեն Հայաստանում վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության կայուն զարգացմանը: Ակբա բանկը հիմնադրվել է 1996-ին և այժմ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ և մոտ 1500 աշխատակից: Արդեն 25 տարի բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության իրական հատվածն ու նպաստում երկրի զարգացմանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |