ՀՀ-ն մասնակցում է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությանը

ՀՀ-ն մասնակցում է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությանը

PanARMENIAN.Net - ՀՀ-ն մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությանը, որը մեկնարկել է Կազանում։

Հայաստանից բացի գործնական փուլին մասնակցում են Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները, գրում է ՏԱՍՍ-ը:

Զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 12-ը։ Ընդհանուր առմամբ, վարժանքներին մասնակցելու է ավելի քան 1700 մարդ, ավելի քան 300 միավոր սպառազինում, այդ թվում՝ ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռ:

Զորավարժությունն անցնելու է 2 փուլով: ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորման և անցկացմանն առնչվող հարցեր, փախստականների ճամբարի կազմակերպմանն ու պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ: Վարժանքները, ըստ սցենարի, կավարտվեն ապօրինի զորամիավորումների կողմից գրավված բնակավայրի շրջափակման մարտավարական դրվագով, որի ընթացքում այդ զորամիավորումները «կոչնչացվեն»։ :

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---