ԱՄՆ Պետդեպը կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարվածներին

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարվածներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց, հաշվառել բոլոր անհետ կորածներին, ապահովել բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, համապարփակ ականազերծել տարածքները և ապահովել հումանիտար կազմակերպությունների կապը կարիքավորների հետ։ Այդ մասին ասվում է 44-օրյա պատերազմում հրադադարի հայտարարության առաջին տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Նաև կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի ապահովմանը նպաստելու հարցում։

Հայտարարության համաձայն, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ էրիկա Օլսոնն այժմ տարածաշրջանում է՝ քննարկելու երկկողմ հարցերը Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ և ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։

«Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում և Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, գտնելու համար ԼՂ հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր կարևոր խնդիրների համապարփակ լուծումները»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով 2020թ․ նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---