ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմը կհանձնի Արցախին![]() 13 նոյեմբերի 2021 - 13:15 AMT PanARMENIAN.Net - ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Շուշիի հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմը կհանձնի Արցախի իրավապահներին։ Նա նշել է, որ Բերձորի՝ Շուշիի հատվածում նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել են պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում», - ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։ Նռնակի պայթյունի հետևանքով ադրբեջանցի 3 զինծառայող է վիրավորվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |