Կլաարը մտահոգված է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով

Կլաարը մտահոգված է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով: Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները և աշխատանք սկսել համապարփակ կարգավորման ուղղությամբ», - ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ, նշել են ՊՆ-ից:

Նոյեմբերի 14-ի՝ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Նշվել է նաև, որ սոցիալական ցանցերում նոյեմբերի 14-ին տարածվող տեղեկությունները, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սահմանային հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---