Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադրությունը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադրությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, գրում է Kremlin.ru-ն։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հետագայում ևս քայլեր կձեռնարկի, որոնք կնպաստեն իրավիճակի կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը:

ՌԴ և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղանձ, որոնցից մեկը մահացել է: Ավելի վաղ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել էր գյուղաշխատանքներ կատարող տրակտորիստը։

Նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, արցախցի Նորայր Միրզոյանը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---