Վոլվոյի մարդատար մոդելների շարքն արդեն հասանելի է Երևանում

Վոլվոյի մարդատար մոդելների շարքն արդեն հասանելի է Երևանում

PanARMENIAN.Net - Նորդ Մոթորս ընկերությունը Երևանում՝ Գայի պողոտա 14/3 հասցեում, բացել է շվեդական Վոլվո բրենդի պաշտոնական խանութ-սրահը: Այստեղ կարելի է գտնել Վոլվոյի մարդատար մոդելների շարքը: Սրահում ներկայացված բոլոր մոդելները հասանելի են թեստ դրայվի համար:

Խանութ-սրահի բացման արարողության ամենաուշագրավ մասերից մեկն էր Վոլվոյի ամենահայտնի քրոսովերի 3D անիմացիոն շնորհանդեսը, որի վերջում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեսնելու 2021-ի լավագույ ընտանեկան մեքենաներից մեկը, ըստ Parents Magazine-ի՝ Volvo XC90-ը:

Վոլվո ընկերությունը հիմնադրվել է 94 տարի առաջ, և իր պատմության ամբողջ ընթացքում մշտապես կարևորել է անվտանգությունը։ Վոլվոն է եղել պատմության մեջ անվտանգության գոտի ստեղծողը։

Խանութ-սրահի բացման գովազդային արշավը վստահվել է Դոպինգ գովազդային ընկերությանը: Դոպինգը, առաջնորդվելով բրենդի փիլիսոփայությամբ, արշավը վերնագրել է «Նոր սերնդի համար», որովհետև անվտանգության մասին մտածելիս առաջին հերթին նկատի է առնվում երեխաների անվտանգությունը:

Արշավի շրջանակում որոշվել է, որ նոր սերնդի Volvo XC 90-ի պաստառները պետք է ներկայացնեն հենց երեխաները՝ նրանք, ում մասին բրենդն ամենաշատն է հոգում: Սկզբում երեխաները ծանոթացել են մեքենայի բոլոր առանձնահատկություններին, հետո նկարել մեքենան սեփական պատկերացումներով: Հենց այդ նկարների հիման վրա էլ մշակվել են պաստառները, որոնք գուցե արդեն նկատել եք Երևանի տարբեր անկյուններում:

Ի դեպ, բրենդը վստահ քայլերով շարժվում է դեպի էլեկտրական ապագա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---