Փոխքաղաքապետ. Գորիսում լսվում են կրակոցներ՝ փոխհրաձգությունը մոտավոր Իշխանասարից դեպի Սիսիան հատվածում է

Փոխքաղաքապետ. Գորիսում լսվում են կրակոցներ՝ փոխհրաձգությունը մոտավոր Իշխանասարից դեպի Սիսիան հատվածում է

PanARMENIAN.Net - Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով իրադրությանը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, հայտնել է, որ Գորիսում լսվում են կրակոցներ՝ փոխհրաձգությունը մոտավորապես Իշխանասարից դեպի Սիսիան հատվածում է ընթանում։

«Իշխանասարի ձախ հատվածում է՝ դեպի Սիսիան։ Ներկա պահին անգամ Գորիսում լսվում են կրակոցների ձայները, ուրիշ տվյալ չունեմ, փորձում եմ պարզել՝ ինչ է կատարվում»,- ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Քոչարյանը նաև անդրադարձել է տեղեկություններին, թե ինտենսիվ փոխհրաձգությունը ծավալվում է Սյունիքի մարզի Ծիծեռնաքարի ուղղությամբ:

«Սիսիանի հատվածում ունենք Ծիծեռնաքար։ Իշխանասարի ու Ծիծեռնաքարի բարձունքի հատվածում է, կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, մինչև աչքովս չտեսնեմ»,- ասել է Քոչարյանը։

Ըստ ՊՆ հաղորդագրության, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---