Տողանյան․ Չի բացառվում, որ Երևանն օգնության համար դիմի ՀԱՊԿ-ին17 նոյեմբերի 2021 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ, չնայած իրավիճակի կայունացմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանագոտում, չի բացառվում, որ Երևանը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Բարդ է ասել՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը. ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն մտադիր է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, թե կայունացումից հետո դրա անհրաժեշտությունն այլևս չկա։ Դեսպանը դրական է պատասխանել հստակեցնող հարցին, թե արդյոք ոչ մի զարգացում չի բացառվում։ «Այո»,- ասել է նա։ «Իրավիճակը կայունացել է այս պահի դրությամբ»,-ասել է Տոնոյանը։ Դեսպանը հավելել է, որ Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի մասով, այդ թվում գերիների վերադարձին աջակցելու հարցում։ «Բանակցություններ են ընթանում։ Այդ հարցը դրված է, և մենք խոսում ենք այդ մասին»,-ասել է նա՝ պատասխանելով գերեվարված ՀՀ քաղաքացիների վերադարձին աջակցելու մասին հարցին։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |