ԱՄՆ կոնգրեսական․ Սատարում եմ ՀՀ ժողովրդին, որը կրկին հարձակման է ենթարկվել

ԱՄՆ կոնգրեսական․ Սատարում եմ ՀՀ ժողովրդին, որը կրկին հարձակման է ենթարկվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի օգնական Քեթրին Քլարքը հայտարարել է, որ սատարում է Հայաստանի ժողովրդին, որը ևս մեկ չհրահրված հարձակման է ենթարկվել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես դատապարտում եմ ագրեսիայի վերջին ակտը և կոչ եմ անում կառավարությանը միանալ 2020թ․ խաղաղության համաձայնությանը»,- գրել է նա։ ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---