Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք կա և 3 մահ

Արցախում կորոնավիրուսի  63 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Արցախում նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել:

Արցախում մեկ օրում արձանագրվել է մահվան 3 դեպք: Մահացել են, 74-ամյա, 73-ամյա, 92-ամյա տղամարդիկ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20,999 քաղաքացու հետազոտություն, որից 3402-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---