ԵԱՀԿ նախագահը ողջունել է ՌԴ ջանքերը՝ ուղղված «ՀՀ և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանը»

ԵԱՀԿ նախագահը ողջունել է ՌԴ ջանքերը՝ ուղղված «ՀՀ և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանը»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է ՌԴ ջանքերը՝ ուղղված «ՀՀ և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանը», գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել տարածաշրջանային հակամարտությունների, ինչպես, օրինակ, ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտությունն է, կարգավորմանն ուղղված կառուցողական լուծումների վրա։ Մենք ողջունում ենք ռուսական ջանքերը, ուղղված մեկ շաբաթ առաջ հրադադարի հաստատմանը, և խաղաղ պայմանագիր ստորագրելու ձգտումը»,-ասել է նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---