Թուրքիայի ԱԽ-ն հորդորել է Հայաստանին «հավատարիմ մնալ գործակցությանը»

Թուրքիայի ԱԽ-ն հորդորել է Հայաստանին «հավատարիմ մնալ գործակցությանը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանը «պետք է հավատարիմ մնա համագործակցությանը»:

Այս մասին, «Անադոլուի» փոխանցմամբ՝ ասվում է երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ, որը կայացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, գրում է «Փաստինֆոն»։

«Հայաստանը պետք է որպես հնարավորություն գնահատի իրեն մեկնած խաղաղության ձեռքը, լիովին պահպանի հրադադարի ռեժիմը և հավատարիմ մնա համագործակցությանը», - պաշտոնական հաղորդագրությունից մեջբերում է գործակալությունը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան հաստատում է, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում միջնորդության խնդրանքով։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Նոյեմբերի 23-ին նա հայտարարել էր, ոչ մինչև այդ պահը Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ չեն եղել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---