Պուտինն ԱԽ նիստում քննարկել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումը![]() 27 նոյեմբերի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները։ «Ես ձեզ սեղմ կներկայացնեմ ղարաբաղյան կարգավորման և այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ արդյունքներն Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի» - ասել է Պուտինը, տեղեկացնում է Kremlin.ru-ն։ Նա նշել է, որ, ինչպես և պլանավորված էր, մանրամասն կխոսեն մերձավոր հարևանների և գործընկերների հետ, խոսքն ԱՊՀ երկրների մասին է, հարաբերությունների ամբողջ համակարգի մասին։ Պուտինը հավելել է, որ զեկույցով հանդես կգա ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։ Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը հայտարարություն են ընդունել՝ կարևորելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների իրականացումն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մարակդարկի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |