Արցախի ՄԻՊ․ Արդեն մոտ 1 ամիս է` բջջային կապն ու համացանցն ԱՀ-ում գործում են լուրջ խափանումներով![]() 1 դեկտեմբերի 2021 - 19:32 AMT PanARMENIAN.Net - 2021-ի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո, արդեն մոտ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Նա նշել է, որ խնդիրն առավել սուր է այն համայնքներում, որոնք Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտնվել են շփման գծի հարևանությամբ, որոշ համայնքների պարագայում կապն ընդհանրապես բացակայում է։ «Ադրբեջանի կողմից ԱՀ ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։ Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս միջամտությամբ խլացումների խնդիրը, կարծես թե, կարգավորվել էր։ ․․․Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։ Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին, որը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |