ՀՀ-ն Հաագայում հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախում քիմիական տարրերով զենքի կիրառման վերաբերյալ

ՀՀ-ն Հաագայում հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախում քիմիական տարրերով զենքի կիրառման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հաագայում Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովում տարածվել է Հայաստանի ազգային հայտարարությունը, որում հայկական կողմն անդրադարձել է 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը։

Ափսոսանք է հայտնվել, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Համաժողովի ընթացքում քննարկվել են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։

Հայկական պատվիրակության ղեկավար, ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահող երկրի ներկայացուցիչ, համաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որն անդրադառնում է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման և վերջինիս չքաղաքականացման կարևորությանը։ ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծել են զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ Կոնվենցիային անդամակցող երկրների հայտերին արագ արձագանքելու հարցում տեխնիկական քարտուղարության օբյեկտիվության և անաչառության պահպանման կարևորությունը։

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը տեղի ունեցած Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովում կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվել է Ֆերնանդո Արիասը։

2020թ․ նոյեմբերի ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ։

Համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---