Կիպրոսի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և պահանջել ազատել հայ գերիներին

Կիպրոսի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և պահանջել ազատել հայ գերիներին

PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։

Բանաձևը պահանջում է կատարել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ ազատ արձակումը, հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:

Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերզմում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---