ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Թուրքիայում հայերին «ահաբեկելու նոր ձևերի մասին» 4 դեկտեմբերի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտը նոր զեկույց է հրապարակել Թուրքիայում կրոնի ազատության «վատ պայմանների» մասին՝ նշելով, որ Թուրքիայում ի հայտ են եկել «հայերին ահաբեկելու նոր ձևեր»։ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության գծով հանձնաժողովի պատրաստած զեկույցում ասվում է, որ հայկական կրոնական ժառանգության օբյեկտները Թուրքիայում նախկինի պես սպառնալիքի տակ են։ 2021թ․ սկզբին Քյութահյայի Սուրբ Թորոս եկեղեցին քանդեցին, երբ այն անհայտ անձի սեփականությունը դարձավ, չնայած որ պահպանվող կարգավիճակ ուներ։ Օգոստոսին բուլդոզերներով քանդել են Վանի հայկական գերեզմանոցը։ Ըստ զեկույցի, Թուրքիայի իշխանությունները հաճախ չեն դադարեցնում գերեզմանոցներին սպառնացող շինարարությունը։ Օրինակ, 2021 թվականի մարտին ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունից խորհրդարան ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցում էր ուղղել խորհրդարանին՝ պարզելու, թե ինչու կառավարությունը չի կասեցրել պետական բանկի կառուցումը Անկարայի կենտրոնում՝ Հայկական և կաթոլիկ գերեզմանոցների պատճառով։ Նշվում է նաև, որ 2021-ի ապրիլին, արձագանքելով Փայլանի հայտարարություններին, ազգայնական պատգամվոր Յումիթ Օզդաղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սպառնացել է նրան․ «Դուք էլ ձեզ վրա կզգաք Թալեաթ փաշայի փորձը»։ Զեկույցում նշվում է, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն էր։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |