Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է 44-օրյայում Թուրքիայի հետախուզության ակտիվ դերի մասին![]() 4 դեկտեմբերի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, նոյեմբերի 26-ին ամփոփելով պետական հաստատությունների տարեկան աշխատանքը, հայտարարել է, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ակտիվ դերակատարություն է ունեցել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում, հայտնում է Nordic Monitor-ը։ «Շատ տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը և Աֆղանստանը, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել՝ պաշտպանելով ազգային շահերը և տեղում հավասարակշռություն ձևավորելով հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան։ Թուրքիան ոչ միայն ահաբեկչական կազմակերպությունների դեմ է հաջող գործողություններ ծավալել, այլև հասել է բազմաթիվ հաջողությունների՝ սկսած «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի» ավարտից մինչև Լիբիայում խռովարարների դեմ լեգիտիմության համար պայքարը»,-ասել է Օթքայը։ Ինչպես նշում է Nordic Monitor-ը, գաղտնիք չէ, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ռազմական առումով, սակայն մինչ օրս պաշտոնական խոստովանություն պատերազմի ժամանակ թուրքական հետախուզության մասնակցության մասին չէր եղել։ Հակառակը` համառորեն ժխտում էին MIT-ի մասնակցությունը ռազմական գործողություններին, գլխավորապես այն մեղադրանքների պատճառով, որ MIT-ը Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող ջիհադիստ գրոհայիններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ, չնայած հայկական կողմի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարություններին և ապացույցներին։ Նշվում է նաև, որ հայկական սփյուռքի կազմակերպությունները շարունակում են հետաքննել, թե MIT-ի որ գործակալներն են ներգրավված եղել 2020թ․ հակամարտության մեջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնելու նպատակով: Ավելի վաղ Nordic Monitor-ը հայտնել էր, որ MİT-ը գրեթե կես մլրդ թուրքական լիրա է ծախսել 2020թ․ գաղտնի գործողությունների վրա։ Ըստ Հաշվիչ պալատի 2021-ի օգոստոսի հաշվետվության, MİT-ը 495.4 մլն թուրքական լիրա է ծախսել «գաղտնի ծառայությունների կարիքների» համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |