ՄԻՊ-ը մի շարք հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պետմարմիններում

ՄԻՊ-ը մի շարք հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պետմարմիններում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պետական մարմիններում, ինչպես նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Թաթոյանը։

«Ֆրանսիայում այս շաբաթ տեղի կունենան իմ բարձրաստիճան հանդիպումներն ու խորհրդակցությունները Ֆրանսիայի պետական մի շարք մարմիններում, Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների և Հայկական սփյուռքի կազմակերպությունների, հայ համայնքի հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի (CDCA ANC France) հրավերով:

Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձրաստիճան քննարկումներ Եվրոպայի խորհրդում»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---