ANCA-ն շնորհակալ է Քլունիին՝ Turkish Airlines-ի գովազդում $35 մլն-ով նկարահանվելուց հրաժարվելու համար![]() 7 դեկտեմբերի 2021 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիին թուրքական Turkish Airlines ավիաընկերության գովազդում նկարահանվելուց հրաժարվելու համար։ Այդ մասին ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ։ Գովազդում մեկ օրվա նկարահանման համար նրան առաջարկվել է 35 մլն դոլար։ «Շնորհակալություն Ջորջ Քլունիին մեկ օրվա աշխատանքի համար $35,000,000-ով Turkish Airlines-ի գովազդում նկարահանումներից հրաժարվելու համար։ Թուրքական ավիաընկերությունը, որի բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է Թուրքիային, Էրդողանի ռեժիմին, ներգրավված է մարդկանց թրաֆիքինգի և ծայրահեղական, ջիհադական վարձկանների անդրսահմանային փոխադրումների մեջ», - ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ Քլունին The Guardian-ին հարցազրույցում ասել էր, որ հրաժարվել է գովազդում նկարահանվելու պայմանագրից։ Նա նշել է, որ առաջարկը քննարկել է կնոջ, հայտնի իրավաբան Ամալ Քլունիի հետ, և նրանք որոշել են հրաժարվել։ «Ինձ $35 մլն դոլար են առաջարկել ավիաընկերության մեկ օրվա գովազդում նկարահանվելու համար, սակայն խոսեցի կնոջս՝ Ամալիի, հետ և մենք որոշեցինք, որ չարժե դա անել։ Ընկերությունը կապված է մի երկրի հետ, որը թեև ԱՄՆ դաշնակից է, սակայն երբեմն դրա գործողությունները հարցեր են առաջացնում»,-ասել էր նա՝ չնշելով, սակայն, թե որ երկրի մասին է խոսքը։ Ջորջ Քլունին 2016 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը։ 2015-ին փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը պաշտպանում էին հայկական կողմի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության ժամանակ: Դատարանը որոշում կայացրեց, որ Շվեյցարիան «խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը»` դատապարտելով սակայն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |